«Մանե Թայլս» ընկերությունը հանդիսանում է բնական քարից ու կերամիկական սալիկների, գեղարվեստական խճանկարի, ինչպես նաև տեռակոտե սալիկների լավագույն արտադրողներից մեկը: Ունենալով յուրահատուկ գեղարվեստական բովանդակություն՝ ընկերության արտադրանքը զգալիորեն տարբերվում է իր մրցակիցներից՝ միևնույն ժամանակ ապահովելով մատչելիություն ու որակ: Իր յուրօրինակ տեսականու շնորհիվ ընկերությունը հաջողությամբ մասնակցում է այնպիսի լայնածավալ նախագծի, ինչպիսին է Երևանի քաղաքապետարանի ու Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Գեղեցիկ Երևան» նախաձեռնությունը, ինչպես նաև իրականացնում է Երևան քաղաքի գեղարվեստական հարստացմանն ուղղված «Ժպտա՛, Երևա՛ն» ծրագիրը, որի հիմնադիրը հանդիսանում է հենց ինքը: Գործունեության ավելի քան 10 տարիների ընթացքում «Մանե Թայլս» ընկերությունը կարողացել է արժանանալ հաճախորդների ամենադրական կարծիքների թե՛ ապրանքի որակի, թե՛ անզուգական լայն տեսականու և թե՛ բարձրորակ սպասարկման հարցերում: Ընկերությունում գործող ճկուն համակարգը և աշխատանքներում ներգրավված անվանի դիզայներներն ու նկարիչները հնարավորություն են տալիս ի կատար ածել պատվիրատուի յուրաքանչյուր ստեղծագործական միտք, այլ ոչ թե բավարարվել սահմանափակ քանակությամբ արտադրանքի տեսականիով:
Ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է հետևյալ արտադրատեսակները.
Կերամիկական սալիկներ,
Տեռակոտե սալիկներ,
Բնական քարից սալիկներ և մոզայիկ սալիկներ,
Դեկոներ,
Եզրային դետալներ,
Գեղարվեստական խճանկարներ,
Գեղարվեստական կահույք,
Ապակե խճանկար,
Դեկորատիվ այլ պարագաներ: